3509 դիտում
12:51 12-07-2020
Գերմանիան ԵՄ-ին առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կիբերհարձակման համար
Հունիսի սկզբին Գերմանիայի կառավարությունը ԵՄ անդամ երկրներին առաջարկել եր համատեղ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ 5 տարի առաջ գերմանական Բունդեսթագի վրա լայնածավալ կիբերհարձակման համար, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, հայտնում է dpa- ն՝ կիրակի, հուլիսի 12-ին, վկայակոչելով պաշտոնական կառավարության պատասխանը Գերմանիայի խորհրդարանի Ձախ կուսակցության խմբակցության, այսպես կոչված, փոքր խնդրանքին: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%B5%D1%80%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%BB%D0%BE%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B0-%D0%B5%D1%81-%D0%B2%D0%B2%D0%B5%D1%81%D1%82%D0%B8-%D1%81%D0%B0%D0%BD%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B8%D0%B2-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8-%D0%B7%D0%B0-%D0%BA%D0%B8%D0%B1%D0%B5%D1%80%D0%B0%D1%82%D0%B0%D0%BA%D1%83/a-54143368]Deutsche Welle[/url]-ն։
Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ ռուսական ռազմական հետախուզական ծառայությունը (ГРУ) ներգրավված է Բունդեսթագի վրա կիբերհարձակման մեջ: Մայիսի 5-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային դատախազությունը կալանքի որոշում է կայացրել Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Բադինի նկատմամբ, ով «ենթադրաբար, իրականացրել է կիբերհարձակումը գերմանական Բունդեսթագի վրա 2015-ի ապրիլ-մայիս ամիսներին որպես ART28 հակերային խմբի անդամ»:
Եթե ԵՄ երկրները ընդունեն Գերմանիայի առաջարկը, սա կլինի առաջին դեպքը՝ երբ ԵՄ-ն պատժամիջոցների ռեժիմ կկիրառի կիբերհարձակումների դեմ 2017 թվականին ընդունված օրենսդրության համաձայն: Ձախ կուսակցության խմբակցության դիմումի պաշտոնական պատասխանում նշվում է, որ «դաշնային կառավարությունը հիմնավորել է ԵՄ ներսում պատժամիջոցներ կիրառելու առաջարկը` ինչպես հետախուզական ծառայությունների, այնպես էլ հանրամատչելի աղբյուրների նյութերով»:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
15:54 19-02-2022
Գերմանիան սպառնացել է խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
23907 դիտում
16:50 29-06-2017
Փոթիի նավահանգիստը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման
1271 դիտում
16:55 10-05-2014
Գերմանիան և Ֆրանսիան կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Այս բաժնից
1105 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
874 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1087 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին