3685 դիտում
21:57 12-07-2020
Շենգավիթում հայտնաբերվել են կանգնած ուղեւորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ այսօր` հուլիսի 12-ին, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր:
Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
16:02 07-08-2021
ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ
1090 դիտում
15:13 03-09-2023
Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան․ Կարեն Հովհաննիսյան
1000 դիտում
11:08 02-06-2024
ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի
Այս բաժնից
895 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
850 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1264 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի