2726 դիտում
22:36 13-07-2020
Աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել 2 երկրի. ԱՀԿ
Կիրակի ողջ աշխարհում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսը բաժին է ընկել երկու երկրի: [url=https://edition.cnn.com/world/live-news/coronavirus-pandemic-07-13-20-intl/h_59ec592fbd6e7caca496a218f0d93274]CNN[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երեկ ԱՀԿ-ին հաղորդվել է 230․000 վարակման դեպքերի մասին: Դրանց գրեթե 80 տոկոսը գրանցվել է 10 երկրում, իսկ 50 տոկոսը՝ երկու»,- ասել է Գեբրեյեսուսը:
Վերջինս չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն վարակման ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ նաև 24-ժամյա առավելագույն ցուցանիշներ են գրանցվել վերջին օրերի ընթացքում: Այս երեք երկրում միասին ավելի քան 112 000 վարակման դեպք է արձանագրվել կիրակի:
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
19:52 25-08-2021
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահերի դեպքերի թվի կայունացման մասին
1416 դիտում
16:30 19-05-2021
Վերջին 1 շարբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 12 տոկոսով նվազել է
4144 դիտում
17:57 09-04-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 է
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար