5778 դիտում
22:44 14-07-2020
Ռուսաստանն ու Բելառուսը կվերսկսեն օդային և երկաթուղային հաղորդակցությունը
Բելառուսի և Ռուսաստանի միջև օդային և երկաթուղային հաղորդակցությունը, որը մարտի վերջին, կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված, դադարեցվել էր ռուսական կողմից, կվերականգնվի առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո, հայտնում է belta.by-ն
«Մենք բարձրացրեցինք այդ հարցը: Ռուսական կողմը իրավիճակը վերահսկում է ելնելով իր համաճարակաբանական պայմաններից: Ինչպես հասկացանք, ակնկալվում է, որ առաջիկա օրերին կվերականգնվի Բելառուսի Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Ռոման Գոլովչենկոն:
Պատասխանելով սահմանի բացման կոնկրետ ժամանակի մասին հստակեցնող հարցին՝ Բելառուսի վարչապետն ասել է. «Հստակ դեռ չեն ասում, խնդրում են սպասել պաշտոնական որոշմանը»։
Նմանատիպ նյութեր
5326 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
3181 դիտում
13:36 08-12-2014
Ռուսաստանը դադարեցնում է Ռուսաստան-Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը
Այս բաժնից
808 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
772 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ