1982 դիտում
12:40 15-07-2020
Թաքնվելով ժողովրդի թիկունքում... ադրբեջանական զինտեխնիկան կրկին բնակավայրերում է տեղակայված
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.
«Կրկին ադրբեջանական զինտեխնիկան բնակավայրերում է տեղակայված»:
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ նշել է.
«Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։
Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարակական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։
Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40591 դիտում
10:15 15-07-2020
ՀՀ ԶՈւ-երը կետային խոցել են ադրբեջանական կողմի բնակավայրերում տեղակայված զինտեխնիկան․ Դավիթ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16951 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
6882 դիտում
20:47 27-09-2020
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական զինտեխնիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
775 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1102 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
775 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին