3082 դիտում
19:20 15-07-2020
ԲՏԱ նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարված է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի ձևավորման համար:
«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են [email protected] պաշտոնական տեղեկագրում և իրականացվելու է [url=https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6305188]Armeps[/url] էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտերով դիմել կարող են բոլոր դիզայներական ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչերին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաև նախարարության պաշտոնական [url=https://hti.am/pages.php?lang=1&id=105&page_name=con]կայքում[/url]:
«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5քմ և բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ կարևոր հատվածներից:
«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:
Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը։
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
15:04 18-01-2022
ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ. հաղթողը կպարգևատրվի 200 հազար դրամով
Այս բաժնից
904 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
931 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ