1889 դիտում
22:23 15-07-2020
Արսեն Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը:
Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար ևշեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարություննների ճիշտ մոտեցումների արդյունքն է:
«Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
10:33 19-11-2022
Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել. «Ժողովուրդ»
2760 դիտում
19:40 18-08-2016
Իտալիայից ժամանած խոհարարները Ռիոյում սնունդ են պատրաստում անօթևանների համար
Այս բաժնից
544 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
661 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
778 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան