Իտալիայից ժամանած խոհարարները Ռիոյում սնունդ են պատրաստում անօթևանների համար
Օլիմպիադայի շրջանակներում Բրազիլիա են ժամանել իտալացի լավագույն խոհարարները՝ անօթևանների համար սնունդ պատրաստելու նպատակով:
Հարցը նրանում չէ, թե որքան անօթևան կկերակրենք, այլ նրանում, որ այստեղից հեռանալուց նրանք կասեն, որ առաջին անգամ իրենց կյանքում նրանց վերաբերվել են ինչպես արքայազների,- ասում է իտալացի խոհահար Մասիմո Բատուրան:
Անօթևաններին կերակրելու մտահաղացումը պատկանում է իտալացի խոհարաներից մեկին, ով նկատել է, որ սնունդի մի մասը չի օգտագործվում և ստիպված են թափել: Սակայն նա անօթևաններին կերակրելու առաջարկով դիմել է մի քանի պաշտոնյայի, ովքեր օգնել են իրագործել ծրագիրը:
Այսօր արդեն Օլիմպիական գյուղում կուտակված ավելորդ սնունդը փոխանցվում է անօթևանների համար ռեստորան և օրական առնվազն 50 հոգի կարողանում են սնվել: