17012 դիտում
18:52 16-07-2020
Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում. ՀԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքները կհասցվեն միջազգային հանրությանը
Ժնևյան կոնվենցիաներին կից արձանագրությունը, ինչպես նաև ընդհանուր մարդասիրական իրավունքն արգելում է հարձակումները վտանգավոր ուժեր պարունակող շինությունների, մասնավորապես ատոմակայանների վրա: Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալից հայտարարությունները բոլոր հնարավոր եղանակներով կհասցվեն միջազգային հանրությանը: [url=https://armenpress.am/arm/news/1022022.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներին:
«Ժնևյան կոնվենցիաներին կից առաջին լրացուցիչ արձանագրությունը և ընդհանուր միջազգային մարդասիրական իրավունքն արգելում են հարձակումներն այն շինությունների, հաստատությունների, կառույցների վրա, որոնք վտանգավոր ուժեր են պարունակում: Դրանց թվին են դասվում մասնավորապես ատոմակայանները: Նման կարգի հարձակումները դիտարկվում են որպես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լուրջ խախտումներ և դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց՝ պետք է այս կարգի հայտարարությունները հասցնել միջազգային հանրությանը՝ տարբեր և բոլոր հնարավոր եղանակներով, և ըստ էության նաև Կարմիր Խաչի միջազգաին կոմիտեի միջոցով, որը թեև գործում է կոնֆիդենցիալ եղանակով, բայց այդուհանդերձ տեղեկացնել, որ նման կարգի հայտարարությունները կարող են լրջագույն վտանգ սպառնալ խաղաղությանը և միջազգային անվտանգությանը:
Նմանատիպ նյութեր
3326 դիտում
22:06 21-07-2020
Հակամիջուկային հարթակը կոչ է անում կանխարգելել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքները
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված