3329 դիտում
22:06 21-07-2020
Հակամիջուկային հարթակը կոչ է անում կանխարգելել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքները
Թուրքիայում գործող Հակամիջուկային հարթակը հուլիսի 20-ին տարածել է հայտարարություն, որը [url=https://sol.org.tr/haber/nkp-metsamor-nukleer-santralinin-hedef-alinmasini-kiniyoruz-10039?fbclid=IwAR22zcznQIP5OJWX4zGo96dAfMQLitrl62ho2AoLEKbrFD-5kM4KKvVRHP0]հրապարակվել է[/url] SOL թերթի ինտերնետային կայքում:
Հայտարարության վերջում մասնավորապես ասվում է․ «․․․Կրկին վերահաստատում ենք ատոմակայաններից ձերբազատվելու մեր կոչը, որոնք ոչ մի հանրային օգուտ չունեն, այլ, ընդհակառակը, կրում են հսկայական կենսական ռիսկեր: Անընդունելի է վտանգի տակ թողնել մեր կյանքն ու կենսատարածքները։ Ցանկանում ենք, որպեսզի ատոմակայանների կառուցման նախագծերն անմիջապես դադարեցվեն և ատոմակայաններն ամբողջությամբ դուրս մղվեն մեր կյանքից ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում:
Կոչ անում ԱԶԿ (ԹՀ իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությանը հիշեցնել մեր երկրի և տարածաշրջանի համար Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման ծանր հետևանքների մասին: Պահանջում ենք, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ՄԱԿ-ն անհապաղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն ատոմակայանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության սպառնալիքների դեմ»:
Նմանատիպ նյութեր
17015 դիտում
18:52 16-07-2020
Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում. ՀԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքները կհասցվեն միջազգային հանրությանը
2378 դիտում
11:30 28-03-2017
Ճապոնիան հրաժարվել է ՄԱԿ-ի՝ հակամիջուկային հարցերով կոնվենցիայի քննարկմանը մասնակցել
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան