211652_close_icon
views-count5752 դիտում article-date 18:24 17-07-2020

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը,միջնորդության հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։ Ինչպես տեղեկացնում է [url=https://ria.ru/20200717/1574497189.html?fbclid=IwAR3h9irQp7R_M18tbTikCJWnuKIgYq5Ky1LnGL4erlOrsWRzlwWCi4_rVdM]ՌԻԱ Նովոստին[/url], այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ Խիստ անհանգստություն հայտնեցին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, ընդգծվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», - ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր