211652_close_icon
views-count1905 դիտում article-date 20:22 17-07-2020

ԵԱՏՄ-ում առայժմ չի հաջողվում ազտ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների. Ռոման Գոլովչենկո

Եվրասիական տնտեսական միությունում դեռևս չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, գրում է [url=https://www.belta.by/economics/view/golovchenko-v-eaes-poka-ne-udaetsja-reshit-voprosy-svobodnoj-torgovli-bez-izjjatij-i-ogranichenij-398936-2020/?fbclid=IwAR3XAJpGPQCaBfh-GLCSaCfdRXw2hwO8D6Py6ClOTJe7YJbzXPET5QTX4E8]belta.by[/url]-ն։ «Հաստատված պրակտիկայի համապատասխան՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերի քննարկմամբ։ Ցավոք, առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների»,- նշել է Ռոման Գոլովչենկոն։ Նրա խոսքով՝ ուշադրության են արժանի նաև կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման վերաբերյալ հարցերը, ըստ այդմ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվել է բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի համալիր ծրագիր։ COVID-19 համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Մինսկում միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունեցել առկա ձևաչափով։ Օրակարգը ներառել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր