3943 դիտում
20:58 17-07-2020
Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարարը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սենգեյ Լավրովը եւ Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ Ջեյխուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ասվում է ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են արդի հիմնահարցեր երկկողմանի հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության մասին, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,-հայտնել են նախարարությունում։
Դիվանագիտական կառույցում հավելել են, որ Լավրովը շնորհավորել է Բայրամովին կարեւոր պետական պաշտոնում նշանակվելու առիթով, կողմերը նաեւ հաստատել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու հարցերը։ «Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը լայն օրակարգային հարցերի շուրջ՝ ներառյալ նոր կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների կանխարգելումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիներին աջակցությունը հայրենիք վերադառնալու հարցում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
14:50 09-08-2021
Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները. ՌԴ ԱԳՆ
1010 դիտում
19:17 05-11-2021
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
865 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար