4427 դիտում
21:21 17-07-2020
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հետևանքների համար. Հարավկորեական լրատվամիջոցի անդրադարձը
Հարավկորեական Seoul City լրատվամիջոցի ուշադրությունից չեն վրիպել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները, լրատվամիջոցը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները` մեջբերելով պաշտոնական հայտարարությունները, որոնցում ընդգծվում է` Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այս սադրիչ գործողությունների հետևանքների համար:
[url=https://armenpress.am/arm/news/1022209.html]«Արմենպրեսի»[/url] փոխնացմամբ՝ լրատվամիջոցը հիշեցրել է, որ ՀՀ-ն խստագույնս դատապարտել է հուլիսի 12-ի կեսօրվանից սկսած ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ, որն ուղեկցվել է հայկական դիրքեր ներթափանցելու փորձերով ՝ օգտագործելով հրետանի: Հայկական կողմի համաչափ գործողությունների արդյունքում այս սադրիչ գործողությունները արդյունավետորեն ճնշվել են:
«Նույնիսկ մի քանի զոհից հետո, ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին` միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչությունը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը»,-գրել է Seoul City-ն:
Լրատվամիջոցը նաև թվարկել է Տավուշի մարզի բոլոր այն բնակավայրերը՝ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար և Այգեպար, ինչպես նաև Բերդ քաղաքը, որոնք Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է, շեշտել, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում է:
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ՝ կանխելու հետագա էսկալացիան, որի համար նա կրում է ողջ պատասխանատվությունը: Ադրբեջանը դիմում է ուժի, էսկալացիայի այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչ էին արել զերծ մնալ սադրիչ գործողություններից, պահպանել հրադարարը: «Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալիքների արդյունքում ձեռնարկված սադրիչ գործողությունների հետևանքների համար»,-գրված է հոդվածում:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ այս համատեքստում Հայաստանը նաև խստագույնս դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով թուրքական կողմը ոչ միայն հայտնել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին` արդարացնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հայերի նկատմամբ, այլ նաև տարածել է չափազանց կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Թուրքիայի կողմից այս սադրիչ վերաբերմունքը և Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքները վկայում են այն մասին, որ այս երկիրը ոչ թե հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ որպես կողմ՝ ներգրավված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այսպիսով եզրահանգել՝ այս փաստը նույնիսկ ավելի քան անհնար է դարձնում այն, որ Թուրքիան պետք է որևէ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում, միջազգային և մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
5019 դիտում
20:21 05-03-2016
«Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում». 1953 թվականի այս օրը մահացել է Իոսիֆ Ստալինը
5601 դիտում
17:57 17-01-2018
Ես քաղաքական պատասխանատվություն չեմ կրում Ոստիկանության աշխատանքի համար. Դավիթ Հարությունյան
Այս բաժնից
826 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
559 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի