211652_close_icon
views-count18583 դիտում article-date 10:11 18-07-2020

Թուրքիան հարձակման մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Թուրքիայից հնչող արձագանքները ոչ թե կողմերին զսպվածության գնալու կամ իրավիճակի լիցքաթափման նպատակ են հետապնդում, այլ ճիշտ հակառակը: Վերջին օրերին Թուրքիայից հնչող առնվազն երկու հայտարարության մեջ բաց տեքստով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեսիջ ուղղվեց: Այն առկա էր իրավիճակի սրման առաջին իսկ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ և երկրորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթում, ընդ որում՝ նույնաբովանդակ նախադասության տեսքով: Երկու դեպքում էլ շեշտվում է, որ Հայաստանը սեփական կարողությունները գերազանցող գործողություններ է անում: Եթե Թուրքիան այս որակավորումն անում է Ադրբեջանի հետ համեմատության մեջ, ապա Արցախյան ազատամարտը և դրան հաջորդած ողջ ընթացքը փաստում են դրա հակառակի և այդ դատողության սնանկության մասին: Եթե Թուրքիան այդ համեմատությունն անում է նկատի ունենալով այս տարիներին Ադրբեջանի զինված ուժերին ցուցաբերած իր քողարկված և բացահայտ աջակցությունը, ապա դրա անարդյունավետության մեջ նույնպես համոզվել ենք իր դրդմամբ Ադրբեջանի բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողման փաստերով: Իսկ եթե Թուրքիան Հայաստանի ցածր կարողությունների գնահատականը տալիս է իր և Ադրբեջանի միասնական ռազմական կարողությունների հետ համեմատության մեջ, ապա սա արդեն բոլորովին այլ հարթության և որակի գործընթացների մասին է խոսում»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր