211652_close_icon
views-count1903 դիտում article-date 15:13 18-07-2020

ԿԳՄՍ նախարարը անբավարար է գնահատել Վարդենիսի դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Վարդենիսի 2-րդ դպրոց, որտեղ ծանոթացել է իրականացվող վերանորոգման աշխատաքներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի «Ֆեյսբուք»-ի էջից։ Նախարարը ընդգծել է, որ որակի հարցում զիջում չի լինելու։ «Այստեղ սեպտեմբերի 1-ին պետք է բացվի նախակրթարան: Կատարված աշխատանքը գնահատում եմ անբավարար: Հանձնարարել եմ պարզել անորակ աշխատանքի պատճառները, կատարել համապատասխան շտկումները»,- գրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր