27696 դիտում
14:05 19-07-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes G 500-ն ու BMW X5-ը․ վերջինիս վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Գառնի գյուղի բնակիչ Վարդան Պապիկյանի վարած BMW X5 մակնիշի և Երևանի բնակիչ Խորեն Հակոբյանի վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ BMW X5-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Օպերատիվորեն ժամանել են նաև «ՍԻԼ» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը:
Lուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+