72143 դիտում
12:10 02-12-2023
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. BMW X5-ի վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ոսկանյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում՝ Ռոսիայի փողոցում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արամ Պողոսյանին պատկանող Kia մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Kia-ին հարվածը, BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա Kia-ին և գլխիվայր հայտնվել է խաչմերուկի մեջտեղում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել BMW-ից, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+