211652_close_icon
views-count1435 դիտում article-date 14:49 19-07-2020

Առաջիկա օրերի չարտերային թռիչքները Մոսկվայից. ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ Դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին նախատեսվող չարտերային թռիչքների մասին տեղեկատվություն: Այս մասին գրված է դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ներկայացնում ենք «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։ ✔Հուլիսի 22-ին – Մոսկվա - Երևան ✔Հուլիսի 23-ին – Մոսկվա - Գյումրի ✔Հուլիսի 25-ին – Մոսկվա - Գյումրի Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։ Տոմսերի վաճառքը մեկնարկում է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստնում ավիավառելիքի սակագնի աճի հետ։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր