3961 դիտում
23:37 19-07-2020
Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է հետևել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերափոխելու աշխատանքներին: Այա-Սոֆիայում աշխատանքներն իրականացվում են առաջին նամազին ընդառաջ, որը կայանալու է հուլիսի 24-ին:
Թուրքական ղեկավարին ուղեկցել են մշակույթի և տուրիզմի նախարարը, Ստամբուլի նահանգապետը, երկրի ներքին գործերի նախարարն ու այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետխորհուրդը վերջնական որոշում կայացրեց, որի որի Այա-Սոֆիային կվերադարձվի մզկիթի կարգավիճակը՝ դրանով չեղարկելով թուրքական նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանը, որով 1934 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվում էր թանգարանի և նրա տարածքում արգելվում էր որևէ տեսակի աղոթք և հոգևոր ծառայություն:
Թուրքական իշխանությունների որոշմանը դեմ արտահայտվեցին Հունաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ռուսական ուղղափառ եկեղեցին, Հռոմի Պապը:
Սակայն թուրքական իշխանությունները հավաստաիացրել են, որ մզկիթը բաց է լինելու բոլորի համար, այդ թվում՝ օտարերկրացիների, իսկ Սուրբ Սոֆիայի սրբապատկերներն ու խճանկարները պահպանվել են ներկա տեսքով:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
10:33 06-01-2025
Սուրբ Ծննդյան Հայրապետական պատարագ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում. ՈւՂԻՂ
2909 դիտում
16:50 11-04-2014
Ապրիլի 12-ին Մայր Տաճարում տեղի կունենա Խոկման արարողություն` «Հիսուսի մուտքը երուսաղեմ» թեմայով
Այս բաժնից
1144 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1198 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1216 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև