1845 դիտում
19:52 20-07-2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
1092 դիտում
14:21 29-04-2020
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին
823 դիտում
19:00 21-04-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
1123 դիտում
20:16 24-11-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
Այս բաժնից
1576 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա