211652_close_icon
views-count2237 դիտում article-date 20:33 20-07-2020

Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք. ճանապարհային ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայություններ իրականացնել։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր