211652_close_icon
views-count3503 դիտում article-date 10:55 22-07-2020

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ. առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. վարչապետ

Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Քանի որ ՀՀ նախագահին ստորագրելու համար տրված էր 21 օր ժամանակ, միայն այդ 21 օրն անցնելուց հետո ԱԺ նախագահը հնարավորություն ստացավ այն ստորագրելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր