211652_close_icon
views-count962 դիտում article-date 11:21 28-06-2022

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը. այսօր ևս 3 դատավորներ կընտրվեն. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 28-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ Օրակարգում դատավորների ընտրության հարցերն են:

Նախօրեին խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Խորհրդարանը 68 կողմ ձայնով Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին եւ Քրիստինե Մկոյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

Բացի այդ, նախօրեին խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Երեք թափուր տեղերից յուրաքանչյուրի համար առաջադրվել է 3-ական թեկնածու: Ստորեւ ներկայացնում ենք նրանց.

Լիզա Գրիգորյան, Կարեն Թումանյան եւ Լիպարիտ Մելիքջանյան.

Արթուր Դավթյան, Նաիրա Հովսեփյան եւ Աղասի Մկոյան,

Լուսինե Ավագյան, Գեւորգ Գյոզալյան եւ Վահե Ռաֆայելյան:

Այս երեք տեղի համար դատավորների ընտրությունը տեղի կունենա այսօրվա նիստում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր