2964 դիտում
19:04 23-07-2020
Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլոք: Տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:
Իր հերթին դեսպան Բանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման և արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար, ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:
Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել առաքելության անդամներին:
Նշենք, որ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
18:57 14-07-2020
Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ
1761 դիտում
16:52 28-01-2021
ԱՀԿ-ի թիմն Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը
1757 դիտում
15:01 13-07-2020
Բժիշկների հումանիտար առաքելությունը Գերմանիայից ուղևորվել է Հայաստան
Այս բաժնից
487 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
559 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
502 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա