3056 դիտում
10:27 25-07-2020
Հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը կընդլայնվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերից. այժմ արձակուրդային շրջան է, եւ արդեն մեծ թվով նախագծեր կան, որոնք պետք է քննարկվեն նստաշրջանի մեկնարկին: Այդ նախագծերի մեջ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «Հանրային ծառայության մասին» եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելուն, եւ այդ առումով ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, եւ այսուհետ հայտարարագրման պարտականություն կսահմանվի նաեւ 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքի ավագանու անդամների համար: Բացի այդ, առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, օրինակ՝ ստացված վարկերը եւ փոխառությունները: Կարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո անգամ, ըստ օրենքի, հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»