5860 դիտում
16:49 26-07-2020
ԱՀ նախագահը ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին, տեղեկացրել, որ Սեպտեմբերի 1-ից աշխատավարձերը կբարձրանան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում կից հրապարակելով իր այցի վերավերյալ տեսանյութը։
«Մենք պիտի գիտակցենք, որ պաշտպանության բանակի հիմնկանի ռեզերվն ենք, պահուստային ուժերն ենք եւ ինչ-որ տեղ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նրանց հետ զուգահեռ իրականացնենք տրված մարտական խնդիրները։ Սեպտեմբերի մեկից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու ձեր մոտ»,- ասել է նախագահը ոստիկանության ծառայողներին։
Ֆեյսբուքում արված հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:
Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:
«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:
Հ.Գ.
Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
11:09 18-05-2023
Էապես կբարձրանան ոստիկանության ծառայողների աշխատավարձերը. Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15699 դիտում
23:04 21-07-2018
Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը
1506 դիտում
12:26 05-09-2019
Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերի 1-ից կբարձրանան 10 տոկոսով
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին