211652_close_icon
views-count16975 դիտում article-date 17:29 26-07-2020

Մոնղոլիայի արևմուտքում կարանտին է մտցվել բուբոնային ժանտախտի վարակման կասկածով

Մոնղոլիայի արևմտյան Զավխան նահանգի Ուլիաստայի իշխանությունները կարանտին են մտցրել այն բանից հետո, երբ տեղի բնակչի մարմնին բուբոնային ժանտախտի ախտանշաններ են հայտնվել, հայտնում է [url=http://russian.news.cn/2020-07/26/c_139241197.htm]«Սինհուա»[/url] գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ 39-ամյա տեղի բնակիչը հիվանդության ախտանշաններ է ունեցել վայրի արջամկան միս ուտելուց հետո։ Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոցի մեկուսի բաժանմունք: Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլի վերջին ամուսնական զույգը արջամկան միս ուտելուց հետո մահացել էր բուբոնային ժանտախտից մոնղոլական Բայան-Ուլգի բնակավայրում։ Բուբոնային ժանտախտը բակտերիալ հիվանդություն է, որը տարածվում է ոջիլների միջոցով, որոնք ապրում են վայրի կրծողների վրա, ինչպիսիք են արջամկները: Ըստ ԱՀԿ-ի, հիվանդությունը 24 ժամվա ընթացքում համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող է սպանել մեծահասակ մարդու:

Նմանատիպ նյութեր