211652_close_icon
views-count4706 դիտում article-date 21:09 27-07-2020

Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա․ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի նահանգապետի հետ

Ստամբուլի Քումքափը (Գումգափու) թաղամասում հայ երիտասարդը մի խումբ ադրբեջանցիների հարձակման զոհ է դարձել, գրում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը։ Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը հայտնել է, որ երբ նրանք տաքսի էին պատրաստվում նստել, ադրբեջանցիների խումբը նրանց հարցեր է սկսել տալ Ղարաբաղի մասին ու թեև նրանք պատասխանել են, որ հետաքրքրված չեն այդ հարցերով, նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել երիտասարդին։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիշյալ թաղամասում հարձակման են ենթարկվել նաև 50-ամյա երկու հայեր, ինչպես նաև հարձակում է կատարվել հայ կնոջը պատկանող խանութի վրա։ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ակոս»-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ՝ կոչ անելով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել այդ երևույթները կանխելու նպատակով։

Նմանատիպ նյութեր