3548 դիտում
23:10 27-07-2020
Գիտե՞ք հեշտ է երկիրն անօգուտ ու անտրամաբանական արտակարգ դրության մեջ պահելը․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրում է․
«Անտարբերություն, արձակուրդ ու խնջույքներ։
Ահա այն հիմնական «պարտականությունները», որոնք ապահովում են նիկոլի ու իր կառավարություն-ԱԺ զբաղվածությունը:
Խնջույքներ, իրենց պատկանող ակումբներում (Էդուարդ Աղաջանյան), Սևանում պատգամավորի օբյեկտներում (Հայկ Սարգսյան), ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ռեստորանում, մարզպետներն ու նախարարն էլ՝ ռաֆթինգ։ Սա ոչ ամբողջական ցանկն է։
Այս մարդիկ երբեք չեն զբաղվել համավարակը կանխելով, կապ չեն ունեցել երկրի սահմանների պաշտպանության հետ։
Իրենց կյանքում մեծ հաշվով տեղի է ունեցել միայն մի դրական փոփոխություն:
Հիմա այդ զվարճանքի, խնջույքների գումարները գոյանում են միլիոնավոր պարգևավճարներից՝ հնարավորություն ընձեռելով զարկ տալ ճոխություններին։
Դե Նիկոլն էլ, բնականաբար «չգիտի» այս ամենի մասին, քանի որ ինքն էլ գնացել է վաղուց վաստակած արձակուրդի։
Գիտե՞ք հեշտ է երկիրն անօգուտ ու անտրամաբանական արտակարգ դրության մեջ պահելը։
Ծանր ու հակաօրինական արարքների բեռը մի քիչ թոթափվում է արձակուրդի, զվարճանքների և խնջույքների ժամանակ։
Հ.Գ. Կորոնավիրուսը, հասկացանք՝ նպաստում է արտոնյալ լինելուն, բայց հաստատվեց նաև, որ թուրք-ադրբեջանական սպառնալիքներն էլ են արժանանում անտարբերության Նիկոլի ու իշխանազավթ խմբակի կողմից։ Խոչընդոտ չեն նույնիսկ դիպուկահարների ակտիվացումն ու սահմանին զոհերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
09:01 02-04-2021
Ինչ ունենք քառօրյա պատերազմից 5 տարի անց. անօգուտ հանձնաժողով, անօգուտ աշխատանք. «Ժողովուրդ»
37554 դիտում
23:28 09-02-2020
Վահագն Դիլբարյան. Գիտե՞ք, թե որ երկիրն է բնակչության 1000 շնչով ամենաշատ մեքենա արտադրողը
Այս բաժնից
886 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1921 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ
709 դիտում
12:08 07-01-2025
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել նախատեսված բնակարանային պետական աջակցության ծրագրից