211652_close_icon
views-count3224 դիտում article-date 17:14 03-08-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Այսպես, ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել են «Վերին Լարս» անցակետում տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մեքենաների կշռման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված քաշը չի համապատասխանում իրական քաշի հետ: Հսկողություն իրականացնելու նպատակով բեռնատարներն ուղարկվել են ռենտգեն զննման: Արդյունքում պարզվել է, որ մեքենայում առկա է չհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ շարժիչի համար նախատեսված շուրջ 1 տոննա յուղ: Երկու դեպքերով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր