211652_close_icon
views-count2856 դիտում article-date 20:44 03-08-2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևսնա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։ Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել,որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերկներդրվեն։ Նախարար Հակոբ Արշակյանը խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։ «Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար էդա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Վիկտորիա Պողոսյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 07.03.1982թ., ք. Երևան Կրթություն 1998-2003թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մագիստրոսի աստիճան, Ֆինանսներ և ապահովագրութուն ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 02․2020 - 06.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, Ծրագրերի կառավարման վարչության պետ 01.2020 - 02.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՏՏ կրթության նախագծերի փորձագետ 11.2018 - 12.2019թթ. - «Դիջիթեյն» ՍՊԸ, գործառնական տնօրենի տեղակալ կոմերցիոն գծով 03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, Հատուկ նախագծերի ղեկավար 08.2013 - 03.2016թթ. - INDITEX /FawazAlhokairGroupFashionRetail, ZARA Հայաստան բրենդի մենեջեր 08.2012 - 08.2013թթ. - INDITEX /FawazAlhokairGroupFashionRetail, ZARA Հայաստան բրենդի մենեջերի տեղակալ 01.2012 - 08.2012թթ. - «Սոֆթկոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար 06.2011 - 01.2012 թթ. - «ԳրանդՍպորտ» կենտրոն - հաճախորդներիսպասարկմանբաժնիղեկավար/ գործադիրտնօրենիտեղակալ 11.2010 - 06.2011թթ. -«ԱՅԲ» կրթականհիմնադրամ, հասարակայնությանհետկապերիհամակարգող 05.2008 - 05.2009թթ. - «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, հասարակայնությանհետկապերի և մարքետինգիմենեջեր 02.2006-05.2209թթ. - «Հայաստանիձիասպորտիֆեդերացիա» ՀԿ, գործադիրտնօրենիօգնական 01.2005-07.2007թթ. - EBRD TAM-BAS fashion umbrella brand զարգացմաննախագիծ,մարքեթինգիխորհրդատու Կուսակցականպատկանելություն Անկուսակցական: Անձնականտվյալներ Ամուսնացած է, ունի 2 զավակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր