3389 դիտում
09:18 04-08-2020
Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար․ առնվազն 25 դատավոր կլինի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդորում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ նախագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաեւ դատախազների թեկնածուները:
Այսպիսով` նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստացած կարգապահական տույժերը: Միեւնույն ժամանակ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:
Ինչպես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կացնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք եւ դատախազների թեկնածուները: Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
73093 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1745 դիտում
09:23 17-12-2021
Իշխող կուսակցության թանկարժեք քմահաճույքները. նոր ծախսեր՝ ընտրության համար․ «Ժողովուրդ»
1412 դիտում
08:26 16-12-2014
Ծախսեր՝ հանդիսություններ կազմակերպելու համար. Ժողովուրդ
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1384 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ