211652_close_icon
views-count1703 դիտում article-date 20:48 04-08-2020

Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա. Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է

Մեկն ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեկավարում, հա՞: Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է: Նիկոլ, ինչու՞ ես մտել մարագը: Բա ինչու՞ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում: Ինչու՞, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ: Իսկ եթե չունես որոշում, ինչու՞ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ: Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի: Թե չէ հեշտ են ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները: Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր