211652_close_icon
views-count2345 դիտում article-date 20:44 05-08-2020

Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ

[url=https://news.am/arm/news/595412.html?fbclid=IwAR25yKyldOv9d_W6gaSvHzI799MvT5dfWBb1zPP1XYsvvtLsbR47VxbayNw]News.am[/url]-ը գրում է. Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը կրկին լարված է. ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։ Ակցիայի մասնակիցները կանգնել են ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։ Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։ Նշենք, որ ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։ Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը: Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։ Նշենք, որ ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/595412.html?fbclid=IwAR25yKyldOv9d_W6gaSvHzI799MvT5dfWBb1zPP1XYsvvtLsbR47VxbayNw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր