14441 դիտում
10:30 06-08-2020
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ռոստելեկոմ»-ի հետ միասին խրախուսական գումարներ բաժանեց բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, քաղաքական ուժերից ամեն մեկն իր շահն է առաջ բրդում, խոսում են ու խոսում, «Իմ քայլը» խմբակցության անդամ, Գեղարքունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գործ է անում:
Պատգամավոր Թովմասյանը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի` Ռոստելեկոմի հետ միասին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին պարգևավճարներ բաժանեցին:
8 տասնյակից ավել աշխատակիցներ Թ. Թովմասյանի առաջարկությամբ եւ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի օգնությամբ խրախուսվեցին: Վարորդից մինչեւ տնօրեն, բժիշկից մինչեւ բուժակ ու մաքրուհի, ստացան խրախուսական գումարներ եւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ինչ էլ անեն` քիչ է լինելու բժիշկների համար:
«Դուք այսօր մեր սահմանապահ զինվորների նման վտանգավոր ճակատում եք ու մարտնչում եք չերեւացող վարակի դեմ: Ուզում եմ պինդ մնաք, առողջ մնաք, որ կարողանաք առողջացնել մեր հայրենակիցներին: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հույս հայտնեց, որ մարզում նմանօրինակ ակցիաները շարունակական կլինեն եւ հնարավորություն կլինի առաջիկայում այլ բնակավայրերի բուժաշխատողներին եւս խրախուսական գումարներ բաժանել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38290 դիտում
20:01 02-05-2021
Հայտնի է, թե ում հետ է այս պահին պատգամավոր Թագուհի Թովմասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14357 դիտում
22:43 29-09-2020
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը գնացել է հրթիռակոծված գյուղեր գիշերելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1597 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1450 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ