211652_close_icon
views-count1671 դիտում article-date 15:51 06-08-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրվել է խախտման 48 դեպք. շրջակա միջավայրին հասցվել է 37.8 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 48 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 37.831.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 42 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 37.120.530 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 36.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 673.920 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդերքի պահպանության ոլորտ Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 459.000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր