3746 դիտում
20:26 06-08-2020
Արսեն Ջուլֆալակյան. Մեծագույն հաջողություն է նման մարզիչ ունենալը
ԱԺ պատգամավոր, ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մարզիչներիցս Արամ Գասպարյանի ծննդյան օրն է։ Մարդ, ում հետ այնքան ճանապարհներ ենք անցել,այնքան դժվարություններ ու ուրախություններ տեսել,փորձություններ հաղթահարել. վնասվածքներ, պարտություններ, նվաճումներ,հիասթափություններ,վերելքներ, հնարավոր ամենամեծ հաղթանակներ։ Նույնիսկ փորձել են մեջներս սեպ խրել, կոնֆլիկտներ առաջացնել, բայց միևնույն է չի ստացվել։ Դրանք անցել են, մենք մնացել։
Այն եզակի մարդկանցից է, ով անկախ ամեն ինչից միշտ եղել է կողքիս ու հավատացել ինձ։ Եվ որ ամենակարևորն է՝ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ։
Հաճախ եմ ասել տարբեր հարցազրույցներում՝ իսկական մարզիչը մարզիկի համար երկրորդ ծնող է։ Այդպիսին է ընկեր Արամը։ Մեծագույն հաջողություն է նման մարզիչ ունենալը։
հ.գ. Հետաքրքիր զուգադիպությամբ տարբեր տարիների նրա ծննդյան օրը մեծ հաղթանակներ եմ ունեցել՝ երիտասարդների եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն...էլ չասած միջազգային մրցաշարերը) պատահականությու՞ն է, չեմ կարծում»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
09:39 04-10-2019
Գազի գնի հարցով «զիջումը» կներկայացվի որպես մեծագույն հաջողություն․ «Փաստ»
2205 դիտում
20:20 05-04-2019
Լևոն Ջուլֆալակյան. Կյանքի մեծագույն ձեռքբերումն ընտանիքն է
2970 դիտում
22:24 10-12-2020
Այ հենց նման իրավիճակների համար էր պետք հեղինակազրկել բոլորին և ամեն ինչ. Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում