4489 դիտում
18:55 09-08-2020
Վրաստանի ընդդիմությունը քննադատում է իշխանություններին Ախալքալաք դեպքերի կապակցությամբ. News.am
Ընդդիմության առաջնորդները կտրուկ քննադատության են ենթարկել «Վրացական երազանք» իշխող կուսակցությանն Ախալքալաքում զանգվածային անկարգություններից հետո։ Ընդդիադիրների կարծիքով՝ հանցավորության աճը անպատժելիության եւ ընտրողական արդարադատության հետեւանք է, հայտնում է [url=https://news.am/arm/news/596032.html]News.am[/url]-ը:
Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին, որոնք նախորդել է Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Սպանվածի բարեկամներն ու համագյուղացիները որոշել էին վրեժ լուծել հարձակվողներից։ Նրանք հրկիզել էին հյուրանոցն ու քաղաքի կենտրոնում չորս տուն, վնասել մի քանի ավտոմեքենա։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Իրմա Ինաշվիլին համարում է, որ երեկվա իրադարձությունները վկայում են, որ պետություն չի կարող վերահսկել եւ պայքարել քրեական տարրերի դեմ։
«Անկարգությունները շարունակվել են նաեւ հիվանդանոցում, որից 15 մետր հեռու գտնվում է անվտանգության ծառայության գլխավոր վարչությունը։ Այնտեղ տասնյակ մարդիկ շարունակել են հաշվեհարդար տեսնել միմյանց հանդեպ։
Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այրվել են տներ, հյուրանոցներ, իսկ պետությունը չի կարողացել դադարեցնել այդ կոնֆլիկտը։ Դա նշանակում է, որ Ախալքալաքում տեղի ունեցածի պատկերը Վրաստանում ներկայիս իրավիճակն է․ պետությունը, ամբողջ իշխանությունը կորցրել է քրեական տարրերի նկատմամբ վերահսկողությունը։ Հանցագործներն իրենց զգում են երկրի տեր եւ տիրակալ»,-հայտարարել է Ինաշվիլին։
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
18:49 02-03-2021
Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին. կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում
2704 դիտում
09:13 07-10-2021
Freedom House-ը քննադատում է Հայաստանի իշխանություններին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
568 դիտում
13:35 18-01-2025
Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
892 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր
838 դիտում
22:28 17-01-2025
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում