Բելառուսում ոստիկանությունը կրակել է խաղաղ ցուցարարների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Համացացնում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում իրավապահներն այս գիշեր խաղաղ ցուցարարների վրա ռետինե փամփուշտներ կիրառում։
Ինչպես հայտնում է mk.ru կայքը. կադրերը հրապարակվել են բելառուսական Nexta տելեգրամ-ալիքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 79.7 տոկոսը։
Երկրի մի շարք խոշոր քաղաքներում դժգոհության ալիքներ են բարձրացել, և սկսվել են չթույլատրված բողոքի ցույցեր։ Ցուցարարների նկատմամբ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։
Ա. Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 26 տարի։