211652_close_icon
views-count87196 դիտում article-date 20:42 10-08-2020

Երեխային 40.5 ջերմությամբ, շտապօգնությունով տարել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ ինչ-որ թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել՝ չցուցաբերելով առաջին բուժօգնություն. երեխայի մայր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Եղյանից, ով հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, իր 6-ամյա աղջնակի ջերմությունը բարձրացել է 40.5 աստիճան, անմիջապես զանգահարել են շտապօգնություն, երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, փոքրիկի կոկորդից անալիզ վերցնելու համար 5 հազար դրամ են պահանջել: Գումարը չստանալով, երեխային ծնողի հետ տուն են ուղարկել, առանց որեւէ օգնություն ցուցաբերելու: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «Շտապօգնության բժիշկները եկան, երեխայի ջերմությունը չափեցին, ասին պետք է տեղափոխենք հիվանդանոց, համաձայնեցի, տարան: «Արաբկիր», հիվանդանոցում կնոջս ասում են, որ երեխայի կոկորդից պետք է անալիզ անեն, որն արժե 5 հազար դրամ, կինս ասում է, որ գումար չունի, իրենք էլ ասում են, որ եթե գումար չունի՝ վաղը կտանեք ձեր պոլիկլինիկա: 40 ջերմությամբ երեխու ծնողին ասում են, որ այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, կինս ասում է՝ գոնե առաջին օգնություն ցուցաբերեք, բժիշկներն ասում են՝ կգնաք ձեր պոլիկլինիկայում կցուցաբերեն»: Երեխայի մայրը՝ Արմինե Պողոսյանը, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ավելացրեց, որ խնդրել ու պահանջել է, գոնե առաջին օգնություն ցուցաբերեն, որը սակայն չի արվել. «Ես հիվանդանոցից երեխուս ձեռքը բռնեցի դուրս եկա, ու ոչ մի բժիշկ հետեւիցս դուրս չեկան ու չասին, որ երեխուն բեր, գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերեն»:

Նմանատիպ նյութեր