211652_close_icon
views-count2921 դիտում article-date 16:47 10-09-2015

Մարգարիտան Մայիսից 400 հազար դրամ է պահանջել եւ չստանալով՝ փորձել է նրանից վրեժխնդիր լինել՝ իր որդուն օգտագործելով

43-ամյա Մարգարիտա Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համագյուղացի Մայիս Վազիրի Մստոյանի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է շորթում, այն է իր որդուն` Արտավազդ Բաբայանին Մայիս Մստոյանի կողմից առևանգելու և ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում տալուց հետո հաղորդման շուրջ Մասիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Մայիս Մստոյանից անձամբ և Արա Բադալյանի միջոցով պահանջել է զգալի չափերով` 400,000 ՀՀ դրամ գումար` սպառնալով գումարը չտալու դեպքում պնդել, որ առևանգում և ծեծ վերջինիս կողմից իր որդու նկատմամբ եղել է: Նշված պահանջով Մ. Մստոյանից ստացել է այդ գումարը, սակայն դրանից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված նրա անձնական խուզարկությամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտվել է ստորագրութթյամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդահնուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր