211652_close_icon
views-count29788 դիտում article-date 10:14 12-08-2020

Չի բացառվում, որ պաշտոնից ազատված ՀՀ փոխոստիկանապետը նոր պաշտոն ստանձնի Երևանի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերդթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քա­ղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շր­ջանի ղեկավարը: Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողո­վուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Ար­ման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշեց նա»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր