211652_close_icon
views-count6500 դիտում article-date 10:21 28-04-2016

Պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության նոր հանգամանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության և սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել Է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել։ Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող Էր ճակատագրական դառնալ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ և այդ կերպ փորձել օգնել բանակին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր