211652_close_icon
views-count2950 դիտում article-date 13:43 12-08-2020

Երևան և Սևան քաղաքներում կլինեն գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-ից մինչև 5-րդ մուտքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 55, 57, 61, 63, 65, Շինարարների թիվ 1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր