2418 դիտում
16:12 13-08-2020
Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:
Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն:
Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:
2019 թ.-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ.-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում:
ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:
ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշե՛ք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավոր լինի խուսափել անդառնալի հետևանքներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
14:00 13-07-2021
Սահմանների բացումից հետո 13.342 ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան
6231 դիտում
19:30 28-07-2019
Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել 4 քաղաքացու
Այս բաժնից
1285 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
628 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
655 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան