89147 դիտում
23:56 13-08-2020
Սիրված ու ճանաչված դերասանուհի Պաուզա Անոն ասում է. «Շնորհիվ հանդիսատեսիս, ԱՄՆ-ում բնակվող բարերարներ Գրիգոր և Լևոն Թերմենջյանների ու Ռուբեն Հայրապետյանի՝ ինձ հնարավորություն տրվեց, որ ժողովրդիս կրկին ծիծաղ պարգևեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ սիրված ու ճանաչված դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է Պաուզա Անո, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իր երախտիքի խոսքն էր ուղղում հազարավոր քաղաքացիներին, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ նահանգներում բնակվող բարերարներ Գրիգոր և Լևոն Թերմենջյաններին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դերասանուհին ասում էր. «Շնորհակալ եմ արձագանքի համար: Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում նախ իմ ժողովրդին, աշխարհի հայերին, բարերարներ Գրիգոր և Լևոն Թերմենջյաններին, Ռուբեն Հայրապետյանին:
Ժողովուրդ ջան, հերիք է արդեն, գումարը կա վիրահատության համար, անգամ ավել: Ես անկասկած, ավելացած գումարը կուղղեմ բարեգործության: Հիվանդանոցից էլ դուրս գրվեմ, գաք տոլմա ուտենք:»
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/13/1162214/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-իը, սիրված ու ճանաչված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ:
Հումորային դերասանուհին ամեն սերնդի համար իր անունն ունի. Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա։ Իր ուրույն ոճով ու կերպարներով նա 90-ականներից մինչ այսօր ուրախության տասնյակ ժամեր է պարգևել բոլորիս։ Իր հանդիսատեսի ու մտերիմների առջև միշտ սրտաբաց Նարինեի սիրտն այսօր խնդրի առաջ է կանգնել և շտապ վիրահատության կարիք ունի։
Դրա գումարն դերասանի համեստ կյանքով ապրող Ն. Ոսկանյանի համար աստղաբախշական է՝ 3 մլն դրամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1459 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)