4015 դիտում
09:31 14-08-2020
«Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց գրեթե բոլոր հարցերին պատասխանել է փոխնախարարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել:
Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու:
Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:
Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձևաչափով էր անցել քննարկումը, և ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով»,-գրում է թերթը:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2648 դիտում
10:05 31-01-2020
Ինչ ընթացք է ստացել «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Արման Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»