211652_close_icon
views-count12895 դիտում article-date 21:57 16-10-2019

Կայացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի կառուցողական և բազմաշերտ հարցերով քննարկումներով լի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ պարոն Արա Խզմալյանի և «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ջերմ, կառուցողական, մասնագիտական և բազմաշերտ հարցերով քննարկումներով լի հանդիպումը։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ անդամները փոխանցեցին պարոն Արա Խզմալյանին դեռևս «Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» ժամանակներից գրված «Հայֆիլմի» վերածնման երկար ճանապարհ և փոփոխություններ անցած «Նոր սերունդ» ծրագիրը։ Իրականում ամեն ինչ ավելի բարդ է, քան կարող ենք պատկերացնել յուրաքանչյուրս, բայց «Հայֆիլմին» նոր շնչառություն տալու համար ընտրելու ենք ամենահնարավոր և իրականությանը մոտ տարբերակները։ Հարգարժան Արա Խզմալյանը խոստացել է մեծ հետաքրքրությամբ և մանրամասնորեն ուսումնասիրել «Նոր սերունդ» ծրագիրը։ «Նոր սերունդ» ծրագրի հիմքը կրթությունն է և կինոմիջավայրը։ Արա Խզմալյանը կարևորելով «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի դերը հայ կինոյի և առհասարակ մեր իրականության մեջ այնուամենայնիվ կարծում է, որ այս խնդիրը ամենագլոբաներից է և զգացմունքային հողից պետք է ամբողջությամբ տեղափոխել իրական հողի վրա և գտնել ամենաճիշտ լուծումները։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը Արա Խզմալյանին առաջարկեց, գործողությունների ընթացքը սկսել արմատական կադրային փոփոխություններով, մասնագետների և այս հարցում ոգևորված մարդկանց ուժերը, գիտելիքները, էներգիան միավորելով և սկզբնական շրջանում պետական փոքր աջակցության հնարավորություններով փուլ առ փուլ հասնել շոշափելի արդյունքների։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ փոխնախագահ, սցենարիստ Հայկ Զաքարյանն իր հերթին նշել է, որ պետությունը այս հարցում պետք է ևս իր ներդրումը ունենա, որպեսզի հենց «Հայֆիլմում» վերաիմաստավորվի «Հայֆիլմի» ամբողջ պատմությունը, դառնալով այն հայ կինոյի էպիկենտրոնը։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ անդամներն էլ իրենց հերթին հայտնեցին, որ չեն կենտրոնանալու միայն «Հայֆիլմի» վրա և պատրաստ են այլ ծրագրեր ստեղծելով և համագործակցության նոր եզրեր գտնելով հայ կինոյին նոր շունչ, հետաքրքրություն, զարգացում և հանրահռչակում տալ հնարավոր բոլոր միջոցներով։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության անդամները և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպման ավարտին ձեռք մեկնեցին միմյանց՝ հույս հայտնելով, որ նախարարության և կազմակերպության համագործակցությունները լինելու են շարունակական։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր