4851 դիտում
12:42 14-08-2020
ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան, գրում է [url=https://antifake.am/am/news/2960]AntiFake.am[/url]-ը:
Կայքը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։
AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք [url=https://antifake.am/am/news/2960]սկզբնաղբյուրում[/url]:
Նմանատիպ նյութեր
979 դիտում
23:08 14-07-2023
ԱԺ աշխատակիցները աշխատավարձի 80 տոկոսի չափով խրախուսական պարգևավճար կստանան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»